Հասարակություն 

Օլիվեր Սթոունն ավարտել է Պուտինի մասին ֆիլմի նկարահանումները,

Հայտնի կինոռեժիսոր Օլիվեր Սթոունն ավարտել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին վավերագրական ֆիլմի նկարահանումները, այս մասին հայտնել է պրոդյուսեր Իգոր Լոպատյոնոկը: Նրա խոսքերով, այս պահին ֆիլմը մոնտաժի փուլում է, իսկ թե երբ այն կներկյացավի հանրության դատին, հայտնի չէ:

Հիշեցնենք, որ Սթոունը Պուտինի մասին ֆիլմ նկարահանելու ցանկության մասին հայտնեց 2014 թվականին: Այն ժամանակ նա նաև հայտարարեց, որ ցանկանում է անձամբ հարցազրույց վերցնել Պուտինից:

Հավելենք նաև, որ Օլիվեր Սթոունը երեք անգամ Օսկար է ստացել: Նրա ֆիլմերից են «Ալեքսանդրը», «Ուոլլ-սթրիթը», «Ի ծնե մարդասպանները» և այլն:

Նույն շարքից