Քաղաքականություն 

Ինչպես է վերաբերվում Ծառուկյանը խնամի Աբրահամյանի պաշտոնանկությանը. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանը վերջին օրերին բացակայում է Հայաստանից: Ոմանք կարծում են, որ դա մտածված է, որպեսզի ներկա չլինի խնամի Հովիկ Արգամիչի պաշտոնանկությանը։ Թեպետ, ասում են, նա առանձնապես դեմ չէ այս պաշտոնանկությանը, փետրվարի 12-ից մնացած վրեժի զգացումն է խոսում։

Ծառուկյանի մամլո խոսնակը երեկ հաստատեց նրա բացակայության մասին լուրը և ասաց, որ տեղեկություն չունի, թե երբ է ավարտվելու նրա մասնավոր այցն արտերկիր։ Նրա վերադարձին սրտատրոփ սպասում են հատկապես ԲՀԿ-ում, որտեղ Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկությունից հետո «մեռած են, թաղած չեն»՝ կուսակցությունը մնացել է անտանիք ու հիմա ձգտում է ամեն գնով վերադառնալ Գագիկ Ծառուկյանի ապահով «գիրկը»»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից