Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ռուսաստանի սենատորները 10 տոկոսով կրճատել են իրենց աշխատավարձը: Միաժամանակ կրճատվել են նաեւ տրանսպորտային միջոցների ու գործուղումների ծախսերը:
Սենատորները հրաժարվել են նոր սարքավորումներ գնելու առաջարկից:
Նրանց նախաձեռնությունը կքննարկվի խորհրդարանի հերթական նիստում, որում որոշում կընդունվի մյուս ոլորտներում պետական ծախսերի կրճատման վերաբերյալ:
Հիշեցնենք, որ նախագահական աշխատակազմն արդեն կրճատել է պետական ծախսերը: