Հասարակություն 

Հյուսիսային Կորեան միջուկային ռումբի հաջող փորձարկում է իրականացրել

analitik.am

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, Հյուսիսային Կորեան հաստատել է, որ միջոկային ռումբի հաջող փորձարկում է իրականացրել: Հյուսիսկորական պետական հեռուստաընկերությունը նաև հայտնել է, որ այժմ այդ ռումբերը կարող են տեղադրվել բալիստիկ հրթիռների վրա: Տեղի իշխանությունները նշում է, որ փորձարկումը պատասխան է միջազգային հանրությանը, որը նոր պատժամիջոցներով է սպառնում Փհենյանին: Հյուսիսային Կորեան խոստացել է հետագայում ևս մեծացնել իր միջուկային ծրագիրը:

Ավելի վաղ Yonhap  գործակալությունը հայտնել էր, որ Հարավային Կորեայում տեղի ունեցած 5,3 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժն ամենայն հավանականությամբ հյուսիսկորեական փորձարկման արդյունք է: Նմանատիպ հայտարարություն էր արել նաև ճապոնական կողմը:

Նույն շարքից