Հասարակություն 

Խորհուրդ է տրվում Galaxy Note 7 սմարթֆոնները չմիացնել օդանավի մեջ, քանի որ կա պայթյունի վտանգ

analitik.am

ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունն ուղևորներին խորհուրդ է տալիս անվատնգության նկատառումներից ելնելով օդանավում չմիացնել իրենց Galaxy Note 7 սմարթֆոնները, քանի որ կա պայթյունի վտանգ:

Խորհուրդ է տրվում օդանավում չլիցքավորել Samsung Electronics-ի այս սմարթֆոնը և չհանձնել ուղեբեռի հետ: Ընդ որում, ամերիկյան վարչությունը կոչ է անում լրջորեն հետևել այս խորհուրդներին:

Samsung Electronics-ն արդեն դադարեցրել է իր վերոնշյալ սմարթֆոնների վաճառքը, քանի որ դրանց մարտկոցների այրվելու մի քանի դեպքեր են գրանցվել:

Սմարթֆոնների վաճառք վերսկսման օրվա մասին որևէ տեղեկություն չկա:

Նույն շարքից