Քաղաքականություն 

ՆԱՏՕ-ն ուժեղացրել է Թուրքիայում իր ներկայությունը

analitik.am

ՆԱՏՕ-ն ուժեղացրել է Թուրքիայում իր ներկայությունը: Այս մասին հայտարարել է Թուրքիայում այցով գտնվող դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ հավելելով, որ այդ երկրում տեղի ունեցած հեղաշրջման փորձը չի ազդելու ՆԱՏՕ-ում նրա անդամակցության վրա:

«Հնչել է կարծիք, թե Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձը կազդի ՆԱՏՕ-ում նրա անդամակցության վրա, սակայն ես այդ կարծիքին չեմ: Թուրքիան ՆԱՏՕ-ի համար կարևոր դաշնակից է, հատկապես՝ Մերձավոր Արևելքում: Թուրքիան մասնակցում է ՆԱՏՕ-ի տարբեր օպերացիաների, և դա շարունակվում է՝ չնայած այն դժվարություններին, որոնք թուրքական բանակն ունի տեղի ունեցածից հետո»,-ասել է Ստոլտենբերգը:

Նույն շարքից