Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրամանագրով ուկրաինուհի օդաչու Նադեժդա Սավչենկոյին շնորհվել է ուկրաինայի հերոսի կոչում:
Պորոշենկոյի բնութագրմամբ, Սավչեկոն հերոսության ու տոկունության խորհրդանիշ է, նա կարողանում է ապացուցել իր երկրի հանդեպ նվիրվածությունը:
Նրա խոսքերով, ուկրաինական կողմը բոլոր ջանքերն իրագործում է օդաչուին ռուսական գերությունից ազատելու համար:
Հիշեցնենք, որ Սավչենկոն, գտնվելով Դոնբասում օժանդակել է ուկրաինական պատժիչ զորամիավորումներին, իսկ այնուհետեւ անցնելով ռուսական սահմանը՝ Ռոստովում ձերբակալվել է ռուս իրավապահների կողմից ու այժմ գտնվում է կալանքի տակ:
Սավչենկոն մեղադրվում է Դոնբասում ռուս լրագրողների սպանության կազմակերպման մեջ: