Քաղաքականություն 

Մասնագիտական հանձնաժողովում քննարկվում է Արցախում սահմանադրական բարեփոխումների նախագիծը

analitik.am

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը սեպտեմբերի 9-ին հրավիրել է իր հերթական նիստը՝ շարունակելով սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկումները:

Հանձնաժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը որոշ նկատառումներ է ներկայացրել՝ կապված գործողությունների ժամանակացույցի հետ: Հաշվի առնելով գործընթացի սկզբում սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի ներկայացման ժամկետների փոփոխությունները եւ մասնագիտական հանձնաժողովի առաջարկությունը՝ ԼՂՀ նախագահի սեպտեմբերի 6-ի հրամանագրով սահմանադրական բարեփոխումների նախագծի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվել ս.թ. նոյեմբերի 20-ը:

Նույն շարքից