Հասարակություն 

Դիմումներին ու գրություններին պատասխանել են սահմանված ժամկետներում

analitik.am

Երևանի քաղաքապետարանի Արգիշտի 1 և Բուզանդի 1/3 հասցեներում գտնվող «Մեկ պատուհան» գրասենյակներում, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմեր քաղաքացիներից և իրավաբանական անձանցից 2016թ. հունվարից մինչ սեպտեմբեր ստացվել է 98.815 դիմում և գրություն, այդ թվում թեժ գծերով բարձրացված ու փաստաթղթային ընթացք տրված հարցերը: Ստացված փաստաթղթերի առնչությամբ աշխատակազմի և կառուցվածքային ստորաբաժանումներին տրված բոլոր հանձնարարականները կատարվել են օրենսդրությամբ սահմանված ժամկետներում: Շատ դեպքերում պատասխանները տրամադրվել են սահմանված ժամկետի զգալի կրճատումով: Նշենք նաև, որ թեժ գծերով բարձրացված հարցերին պատասխանելու համար սահմանված է մեկօրյա ժամկետ:

Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ մշտական հսկողություն է իրականացվում քաղաքացիներին տրամադրվող պատասխանների սպառիչ և հիմնավորված լինելու նկատմամբ: Բացի այդ, մշտապես աշխատանքներ են տարվում «Մեկ պատուհան» սկզբունքով համաքաղաքացիներին մատուցվող ծառայությունների արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

Նույն շարքից