Հասարակություն 

Յուրաքանչյուր աշխատանքային օր Երևանի քաղաքապետարանում քաղաքացիների ընդունելություն է

analitik.am

Երևանի քաղաքապետարանում յուրաքանչյուր աշխատանքային օր սահմանված ժամանակացույցով շարունակվում են քաղաքացիների ընդունելությունները: Տեղեեկացնում ենք, որ առաջիկա երեքշաբթի՝ սեպտեմբերի 13-ին, ժամը 14:00-16:00-ը, կարող եք ձեր հարցերն ուղղել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության մասնագետներին:

Ժամը 16:00-18:00-ն էլ քաղաքացիների հարցերին կպատասխանեն սոցիալական ապահովության ոլորտի մասնագետները:
Հիշեցնենք նաև, որ քաղաքացիների ընդունելությունների ժամանակացույցին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի (www.yerevan.am) համապատասխան բաժնում:

Նույն շարքից