«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ առաջիկայում իր պաշտոնին հրաժեշտ կտա նաև ՊԵԿ ղեկավար Հովիկ Հովսեփյանը: Վերջինս միայն այս տարվա մարտի 3-ին է ստանձնել ՊԵԿ ղեկավարի պաշտոնը: Մինչ այդ նա զբաղեցնում էր Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնը:
Շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն այնքան էլ հակված չէ իր կառավարության կազմում աշխատել Հովսեփյանի հետ: Գումարած սրան՝ Հովսեփյանն, ըստ էության, իր պաշտոնավարման ժամանակ տապալել է հարկերի հավաքագրման գործընթացը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում