«Հրապարակ» թերթը գրում է. «Արթիկում նախընտրական կրքեր են եռում: Քաղաքապետի թեկնածու Մուշեղ Պետոյանի զարմիկը` Շիրակի մարզի հարկայինի պետի տեղակալ Նահապետ Նահապետյանը, փորձում է ճնշումներ գործադրել տարածքային հանձնաժողովի անդամների, Արթիկի առևտրականների վրա` նրանց «հուշելով», թե ում պետք է իրենց ձայնը տան ընտրությունների ժամանակ:
Որոշ տնտեսվարողներ արդեն իսկ տուգանվել են, օրինակ, «Ույուտ» ՍՊԸ տնօրեն Արտակ Հարությունյանը՝ 40 մլն. դրամի չափով: Ուշագրավ է, որ Նահապետյանը 2 անգամ հեռացվել է համակարգից, ապա վերականգնվել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում