Քաղաքական 

Նոր վարչապետին ասվել է, որ ՀՅԴ-ի 3 պորտֆելներին չի կարող ձեռք տալ. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կարեն Կարապետյանը ՀՀԿ ԳՄ նիստում հայտարարեց, որ ներկայացնելու է երկրի զարգացման ծրագիր՝ բաղկացած 2 փուլից: Առաջինը հնարավոր արագ փոփոխություններին կվերաբերի, որոնք «կարող են ինչ-որ առումով վստահություն և հավատ ներշնչել ծրագրի նկատմամբ», երկրորդը «հեռանկարային զարգացման տեսլականը» կլինի:

Մենք տեղեկացանք նաև, որ համաձայնելուց առաջ նա որոշ պայմաններ է առաջ քաշել: Նախ՝ գործողությունների որոշակի ազատություն` քաղաքականության, ծրագրերի և կադրերի առումով: Նրան ասվել է, որ ՀՅԴ-ի 3 պորտֆելներին չի կարող ձեռք տալ, դրանք անձեռնմխելի են կոալիցիոն հուշագրով: Չնայած, եթե Կարապետյանին մնար, կաշխատեր միայն Լևոն Մկրտչյանի հետ։ Ուժայինների հարցում ևս նախագահի որոշելիքն է: Մյուսների հարցում կարող է ազատ լինել։

Առայժմ հստակ է միայն Էդվարդ Նալբանդյանի և Վիգեն Սարգսյանի պարագան։ Հնարավոր է՝ փոփոխությունները ևս կատարվեն փուլերով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից