Հասարակություն 

Ոստիկանության աշխատակցուհուն ծեծել են գնացքում ուղևորին նկատողություն անելու համար

Մոսկվայում ոստիկանության աշխատակցուհի 30-ամյա Սվետլանա Դենիսովային ծեծի են ենթարկել գնացքում ուղևորներից մեկին նկատողություն անելուց հետո:

Այն բանից հետո, երբ Դենիսովան նկատողություն է արել 39-ամյա տղամադրուն, վերջինս բոլորի ներկայությամբ հարձակվել է ոստիկանության աշխատակցուհու վրա և մի քանի հարված հասցրել նրա դեմքին:

Դենիսովան քթի կոտրվածքով և կապտուկներով հոսպիտալացվել է, իսկ հարձակվող տղամարդ՝ Х5 Retail Group-ի ինժեներ Խարիտոնովը, բերման է ենթարկվել:

Հարուցվել է քրեական գործ:

Նույն շարքից