Քաղաքական 

Կարեն Կարապետյանին ազատություն է տրվելու. Վահրամ Բաղդասարյան

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, պատասխանելով  հարցին, թե որքանով են իրականությանը համապատասխանում այն տեղեկությունները, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշանակվելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, ասաց, որ այդ հարցը դեռ չեն քննարկել, և Օհանյանը շարունակում է մնալ ՀՀ պաշպանության նախարար:

Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչպիսին է լինելու կառավարության կազմը նոր վարչապետի նշանակումից հետո, Բաղդասարյանն ասաց, որ հարցը դեռ քննարկման փուլում է. «Միայն կարող եմ ասել, որ Կարեն Կարապետյանին ազատություն է տրվելու ինչպես կադրային այնպես ել ծրագրային քաղաքականության մեջ»:

Նույն շարքից