Քաղաքական 

Հովիկ Աբրահամյանն այդ կառավարությունն իր հոր տնից չի բերել. Շարմազանով

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ դրական է գնահատում Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարության ջանքերն իր վրա դրած պարտավորությունները իրականացնելու համար, իսկ այժմ նոր փուլ է սկսվել. «Ես հաջողություն եմ մաղթում նոր վարչապետին և նոր կառավարությանը, քանի որ այդ կառավարության հաջողությունը լինելու է նաև մեր հասարակության հաջողությունը»:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե կոռուպցիայի դեմ պայքարի մասին հայտարարությունից հետո, եղա՞վ արդյոք գոնե մեկ  դեպք, որ վարչապետի շրջապատից ինչ-որ մեկը պատժվի, ինչպես հայտարարել էր Աբրահամյանը, Շարմազանովն ասաց, որ պետք չէ անձնավորել. «Հովիկ Աբրահամյանն այդ կառավարությունն իր հոր տնից չի բերել: Դա Հարապետականի կառավարությունն է եղել: Այդ կառավարության բոլոր բացթողումների և ձեռքբերումների համար պատասխանատու է իշխող ուժը՝ Հանրապետական կուսակցությունը: Մենք 98 թվականից սկսած և բացասականի տերն ենք և դրականի: Իսկ հիմա նոր փուլ է սկսվել»:

Նույն շարքից