Հոկտեմբերի 14-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ գագաթաժողովում քննարկվելու է մինչև 2025 թվականը կազմակերպության ռազմավարությունը: Այս մասին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Բորդյուժան այդ մասին խոսել է Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ՝ նշելով, որ փաստաթուղթը գրեթե պատրաստ է և նախագահներին կներկայացվի Երևանում:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը և Բելոռուսի նախագահը խոսել են նաև մի շարք այլ հարցերի մասին, քննարկել իրավիճակը, որը տիրում է ՀԱՊԿ անդամ երկրներում ու թեժ կետերում, որոնք անհանագստություն են պատճառում: