«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հրապարակած վիճակագրական տվյալներից։ Ըստ այդմ, այս տարվա ութ ամիսների արդյունքներով Հայաստանի «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել Է 671 հազար 637 մարդ, իսկ ժամանել Է 650 հազար 147 ուղևոր։ «Շիրակ» օդանավակայանից մեկնել Է 3 հազար 915, իսկ ժամանել Է 3 հազար 150 ուղևոր։
Հատկանշական է այն փաստը, որ ի տարբերություն «Զվարթնոց» օդանավակայանի, որի ուղևորաշրջանառությունն այս տարվա ութ ամիսների արդյունքներով անցած տարվա հետ համեմատ աճել Է ավելի քան 53 հազարով, «Շիրակի» ցուցանիշները կտրուկ նվազել են։ Անցած տարվա ութ ամիսների արդյունքներով «Շիրակ» օդանավակայանը սպասարկել Է մոտ 24 հազար ուղևորի, այս տարի այդ ցուցանիշը ընդամենը 7 հազար է եղել»։