Հասարակություն 

Ադրբեջանի կաթոլիկ եկեղեցին կոչ է անում ղարաբաղյան խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով

Ղարաբաղյան հակամարտության կողմերը պետք է նստեն բանակցային սեղանի շուրջ և գտնեն հարցի խաղաղ կարգավորումը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի կաթոլիկ եկեղեցու ղեկավար Վլադիմիր Ֆեկետեն:

«Կաթոլիկ եկեղեցին խնդիր չունի կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը, դա քաղաքական գործիչների առաջադրանքն է:Հռոմի Պապը ոչ մեկ անգամ է հայտարարել է, որ պատերազմն աղետ ու բռնություն է բերում: Կարծում եմ, որ կողմերը պետք է նստեն բանակցային սեղանի շուրջ և գտնեն ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղին: Անհրաժեշտ է գտնել հարցի խաղաղ լուծումը»,-ասել է Ֆեկետեն Բաքվում մամուլի ասուլիսի ժամանակ:

Հիշեցնենք,ո ր հոկտեմբերի 2-ին Հռոմի Ֆրանցիսկոս Պապը մեկնելու է Բաքու, որտեղ մի շարք հանդիպումներ է ունենալու քաղաքական և հոգևոր գործիչների հետ:

Նույն շարքից