Քաղաքական 

Յունկերը հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է ռազմական բլոկ ստեղծի

Եկել է ԵՄ անդամ երկրների պաշտպանական հնարավորությունները համախմբելու ժամանակը, հայտարարե է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը:

«Լիսաբոնյան պայմանագիրը Եվրամիոթյան անդամ երկրներին թույլ է տալիս ցանկության դեպքում համախմբել պաշտպանական հնարավորությունները: Կարծում եմ, որ եկել է այդ հնարավորությունից օգտվելու ժամանակը»,-ասել է Յունկերը Ստրասբուրգում Եվրախորհրդարանի նստաշրջանի ժամանակ իր ելույթում:

Յունկերը նաև կողմ է արտահայտվել քաղաքացիական և ռազմական օպերացիաների միասնական հրամանատարական շտաբ ստեղծելուն: Նրա խոսքերով, Եվրամիությունն այլևս չի կարող կախում ունենալ մեկ գերտերությունից և առանձին երկրների ռազմական հնարավորություններից:

Նույն շարքից