Հասարակություն Տնտեսություն 

ԱՄՆ ֆինանսների նախարարը խոստացել է օժանդակել Յացենյուկին

 

Ինչպես տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, ԱՄՆ ֆինանսների նախարար Ջեկ Լյուն Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հետ հեռախոսազրույցում խոստացել է օժանդակել բարենորոգումների իրականացման աշխտանքներին:

 

Լյուն հավաստել է, որ Միացյալ նահանգները բարենորոգումների համար առաջիկայում Ուկրաինային կտրամադրեն ֆինանսական միջոցներ ու կօժանդակեն Միջազգային վալյուտային ֆոնդի հետ Ուկրաինայի բանակցություններին:

 

Հիշեցնենք, որ նմանատիպ հայտարարությամբ նախօրեին հանդես էր եկել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, շեշտելով, որ միացյալ նահանգները կդյուրացնի ուկրաինացի գործընկերների համագործակցությունը միջազգային կազմակերպությունների հետ:

Ընդհանուր առմամբ, Ուկրաինայի տնտեսության վերականգման համար անհրաժեշտ է շուրջ 40 միլիարդ դոլար:

 

 

Նույն շարքից