Ռուսաստանի Քննչական կոմիտեի նախագահ Վլադիմիր Մարկինը հեռանում է իր պաշտոնից, իսկ նրա ապագա գործունեությունը որևէ կապ չի ունենալու ներկա աշխատանքի հետ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով կոմիտեում ունեցած իր աղբյուրին:
Այս ինֆորմացիան դեռ պաշտոնապես չի հաստատվել, իսկ Մարկինն ավելի վաղ հրաժարվել է մեկնաբանել իր հեռանալու մասին լուրերը: