Բուենոս Այրեսի Սբ. Գրիգոր Լուսավորիչ տաճարում մեկնարկել է «100 ձայն Ցեղասպանության համար» երաժշտական նախագիծը` պրոֆեսոր Դիանա Կապրիելյան Սարաֆյանի համակարգման ներքո:
Նրա ղեկավարությամբ` մի խումբ երիտասարդներ մտադիր են երգչախումբ ձևավորել Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար:
Ինչպես տեղեկացնում է Արգենտինայի Հայկական կենտրոնի մամլո ծառայությունը` նախագծի համար հայտ է ներկայացրել 120 մասնակից, որոնց ընդունել է Արգենտինայում Հայկական կենտրոնի ղեկավար և Ցեղասպանության միջոցառումները համակարգող հանձնաժողովի կազմկոմիտեի անդամ Կարլոս Մանուկյանը:
Երգչախումբը մասնակցելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: