Քաղաքականություն 

Արմեն Մուրադյանի դիրքերը թուլացել են. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը պաշտոնին նշանակվել Էր Արմեն Գևորգյանի շնորհիվ, սակայն երբ Գևորգյանը հեռացավ պետապարատից, Մուրադյանն արդեն ջերմ հարաբերություններ ուներ վարչապետական թիմի հետ։

Դրա շնորհիվ կարողացավ պահպանել իր փոխնախարարներին, երբ կառավարությունը կադրային «ջարդ Էր» սկսել։ Աբրահամյանի հրաժարականից հետո Մուրադյանը փորձում Է վերականգնել նախկին կապերը ոչ միայն Արմեն Գևորգյանի, այլև Վիկտոր Սողոմոնյանի հետ, որը քավոր-սանիկական հարաբերությունների մեջ Է Կարեն Կարապետյանի հետ։ Ինքը՝ Մուրադյանը, Ռոբերտ Քոչարյանի դստեր քավորն Է։ Սակայն տեղեկություններ կան, որ Մուրադյանի դիրքերը վաղուց են թուլացել։ Նրան անգամ ՊՊԾ գնդի օրերին ներս չէին թողել տարածք՝ բժիշկների մոտ։ Ասում են՝ նա իր պաշտոնավարման ընթացքում երբևէ չի եղել «Էրեբունի», «Նաիրի» ԲԿ-ներում, և պատճառը ոչ թե Քուշկյանի հետ լարված հարաբերություններն են, այլ նրա կոմպլեքսները» ։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից