Քաղաքականություն 

Ինչպես է վերաբերվում Հարությունյանը Լյովա Մնացականյանի՝ ՀՀ պաշտպանության նախարար նշանակվելուն. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նախագահի խորհրդական, գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է վերաբերվում ԼՂՀ պաշտպանության նախարար Լյովա Մնացականյանի՝ ՀՀ պաշտպանության նախարար նշանակվելուն: «Սպասեք նախագահի որոշմանը, կլինի, կասեն` ով է լինելու, ով` ոչ»: Իսկ այդ պաշտոնում նշանակում անելիս իր կարծիքը չե՞ն հարցնում` որպես զինված ուժերում բարձր պաշտոններ զբաղեցրած անձ։ «Քաղաքական որոշում կլինի՝ կնշանակեն»: Իսկ ԼՂՀ-ում կգտնվի՞ Մնացականյանին փոխարինող․ Հարությունյանը վստահեցրեց, որ կադրերի խնդիր զինուժում չկա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից