Քաղաքականություն 

Աղվան Հովսեփյանն անտեսո՞ւմ է Հանրապետականի որոշումը. «ՉԻ»

analitik.am

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Երեկ ուշ երեկոյան Ապարանի գործող քաղաքապետ Գոռ Աբրահամյանի շտաբ է այցելել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ, «Նիգ-Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանը:

Հիշեցնենք, որ նախորդ ընտրություններում «Նիգ-Ապարանը»՝ ի դեմս Աղվան Հովսեփյանի, մշտապես աջակցել է Գոռ Աբրահամյանին: Սակայն Ապարանի քաղաքապետը մշտապես հերքել է Աղվան Հովսեփյանի՝ իրեն աջակցելու փաստը: Նա լրագրողների այդ հարցին պատասխանել է, թե Աղվան Հովսեփյանը արձակուրդում է եւ Հայաստանում չէ:

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ, վերջինին եւ Գոռ Աբրահամյանի միջեւ կա լուռ պայմանավորվածություն, որ Աղվան Հովսեփյանը Աբրահամյանին աջակցի առանց այդ մասին հայտարարելու՝ ներքին կարգով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից