Հասարակություն 

Զոհված զինծառայողը լավ հարաբերություններ ուներ ծառայակիցների հետ. «Ժողովուրդ»

analitik.am

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս տարվա սեպտեմբերի 7-ին ՊԲ N զորամասում 19-ամյա ժամկետային զինծառայող Արման Ղանդիլյանի մահվան դեպքը բացահայտված էր համարվում: Համենայնդեպս, համաձայն մամուլում շրջանառվող լուրերի` կատարվածը թյուրիմացության հետեւանք է. Արմանի ծառայակից ընկերը նրանից գաղտնաբառ է հարցրել, վերջինս չի կարողացել պատասխանել, սա էլ շփոթել է Ղանդիլյանին հակառակորդի հետ ու մահացու կրակահերթ արձակել: Պարզվում է` որոշ հանգամանքներ հաշվի չեն առնվել…

…Կատարվածի եւ առաջ քաշված վարկածի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Արման Ղանդիլյանի հրամանատարի` Ռուդիկ Հակոբյանի հետ: Ըստ նրա` տեղի ունեցածը դժբախտ պատահար է, որին զոհ գնացին երկու զինծառայող. «Արմանը եւ նրա ծառայակիցը, ով հիմա մեղադրվում է կատարվածում (խմբ. անունը հրաժարվեց նշել), դժբախտ պատահարից տուժածի կարգավիճակում են: Արմանը բարիդրացիական հարաբերություններ ուներ ծառայակիցների հետ, շատ հարգալից էր վերաբերվում հրամանատարական կազմին: Շատ հանգիստ մարդ էր, համեստ զինծառայող: Նույն բնավորությունն ուներ նաեւ դժբախտ պատահարի մյուս մասնակիցը: Դեպքը երկու համածառայակիցների` իրար չհասկանալու պատճառով է եղել: Զինվորը չի ճանաչել ծառայակցին»: Մեր զրուցակիցը պատմեց, որ մեղադրյալ զինվորն իրեն պատմել է այն, ինչը որպես վարկած է առաջ քաշվում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից