Հասարակություն 

Պետք է Գերմանիայից արտաքսել թուրքական հետախույզներին. Գերմանացի պատգամավոր

analitik.am

«Թուրքական ծառայությունների աշխատակիցները, որոնք գտնվում ե Գերմանիայում և գործում են գերմանական պետության դեմ, պետք է արտաքսվեն մեր երկրից: Պետք չէ թույլ տալ թուրքական հատուկ ծառայությունների պաշտոնական և ոչ պաշտոական աշխատակիցներին Գերմանիայում հետախուզական գործունեություն իրականացնել, որն ուղղված է այստեղ ապրող մարդկանց դեմ»,- DW-ի հետ հարցազրույցում հայտարարել է Բունդեսթագի պատգամավոր, հատուկ ծառայությունների գործունեությունը վերահոսկող հանձնաժողովի անդամ Հանս-Քրիստիան Շտրյոբելեն:

Նրա խոսքերով, հայտնի է, որ թուրքական հատուկ ծառայություների աշխատակիցները Գերմանիայում կապ են հաստատում թուրքական ծագում ունեցողների հետ և սպառնալով պահանջում  գերմանական թերթերում հայտարարություններ չհրապարակել և չգնել այդ թերթերը. «Եթե դա այդպես է, այդ մարդիկ պետք է պատժվեն: Գերմանիայի դեմ այլ երկրների հետախուզական գործունեությունը քրեորեն պատժվող արարք է»,-ասել է պատգամավորը:

Նույն շարքից