Հասարակություն 

Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են երկարացնել Սիրիայում հրադադարի ռեժիմի ժամկետը

analitik.am

Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են ևս երկու օրով՝ մինչև սեպտեմբերի 16-ը, երկարացնել Սիրիայում հրադադարի ռեժիմի ժամկետը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մարկ Թոները՝ նշելով, որ համաձայնությունը ձեռք է բերվել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ընդթացքում:

Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է, որ անցած օրվա ընթացքում հրադադարի ռեժիմը խախտվել է 42 անգամ: Իսկ ինչ վերաբերում է հրադադարին միացած շրջաններին, ապա դրանց թիվը հասել է 616-ի:

Հիշեցնենք, որ սեպտեբերի 12-ից ուժի մեջ մտած հրադադարի մասին պայմանավորվածությունը Մոսկվան և Վաշինգտոնը ձեռք բերեցին սեպտեմբրի 10-ին 13 ժամ տևաց բանակցություններից հետո:

Նույն շարքից