Քաղաքականություն 

Վարչապետը հանձնարարել է վերանայել հոսանքի և գազի սակագնային քաղաքականությունը

analitik.am

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, կառավարության նիստի ժամանակ վարչապետը Կարեն Կարապետյանը ՀԾԿՀ-ին, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարություններին հանձնարարեց համատեղ աշխատել և առաջարիներ ներկայացնել գազի ու էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականությունը վերանայելու մասով:

Նա նշեց, որ պետք է մաքսիմալ նվազեցնել սակագները սոցիալապես անապահովների համար, և դա անել տնտեսվարողների հաշվին.«Պետք է խթանել բիզնեսի, հատկապես վերամշակող ճյուղերի համար սակագների վերանայումը, սակայն դա չպետք է անել ի հաշիվ պետական բյուջեի»,-ասաց նա:

Նույն շարքից