Հասարակություն 

Նեպալի օդանավակայանում աղետի է ենթարկվել թուրքական ինքնաթիռը

Ինչպես տեղեկացնում է Ռիա Նովոստի գործակալությունը, Թուրքական Turkish Airlines ավիաընկերության А-330քաղաքացիականինքնաթիռը, Նեպալի մայրաքաղաք Կատմանդուի միջազգային օդանավակայանում վայրէջք կատարելիս դուրս է եկել թռիչքային հատվածից ու հայտնվել հարակից տարածքում: Աղետի հետեւանքով տուժել է ինքնաթիռը, սակայն զոհեր ու վիրավորներ չկան:

 

Ինքնաթիռը չվերթ էր իրականացնում Սթամբուլից Կատմանդու:

Փորփագետների կարծիքով աղետի պատճառ է հանդիսացել մշուշոտ եղանակն ու տեղատարափ անփրեւը, ինչի հետեւաքով ինքնաթիռը սահել է թռիչքային դաշտից:

 

Միջադեպից հետո Նեպալի միակ միջազգային օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքները:

 

 

Նույն շարքից