Հասարակություն 

2016թ. ընթացքում մայրաքաղաքում նախատեսվում է նորոգել 130 վթարային շքապատշգամբ

analitik.am

Երևանի քաղաքապետարանի 2016թ. շինբարեկարգման ծրագրի շրջանակում մայրաքաղաքի 65 բազմաբնակարան շենքերում նախատեսվել է նորոգել վթարային 130 շքապատշգամբ: Տարեկան ծրագրում ներառվել են այն շենքերը, որոնցում նման աշխատանքների իրականացումն ավելի առաջնային էր, ինչպես շինարարության տեսակետից, այնպես էլ բնակիչների ու անցորդների անվտանգությունն ապահովելու նկատառումով: Հունիսից մեկնարկած այս գործընթացի շրջանակում մինչ օրս արդեն իսկ նորոգվել է 85 շքապատշգամբ:

Հիշեցնենք, որ որպես բաժնային սեփականության մի մաս, շքապատշգամբները պետք է նորոգվեն բնակիչների ուժերով և միջոցներով, սակայն, հաշվի առնելով, որ դա ոչ բոլոր բնակիչներն են ի վիճակի իրականացնել, Երևանի քաղաքապետարանն է ստանձնել նշված գործառույթը:

Նույն շարքից