«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտոբլիստներ Մարկուս Ռեշֆորդը, Ջեսի Լինգարդը, Էշլի Յանգը և Թիմաթի Ֆոսու-Մենսան արձագանքել են իրենց հիվանդ երկրպագուի խնդրանքին և այցլելե են նրան մահվանից 45 րոպե առաջ: Այս մասին հայտնում է Sun-ը:
Պարբերականի տեղեկություններով, 73-ամյա Փեդդի Լաուերը վաղուց է կարմիր սատանաների երկրպագու և միշտ երազել է հանդիպել սիրելի ակումբի ֆուտբոլիստերի հետ:
Նշենք, որ Լաուերի երազանքի մասին սոցկայքերում գրել է վերջինիս թոռնուհին, որից հետո էլ անգլիական գրանդի ֆուտբոլիստները որոշել են իրականություն դարձնել իրենց երկրպագուի երազանքը: