Հասարակություն 

Ռուսաստանը հերթական հումանիտար օգնությունն է հասցրել Դոնբաս

Ինչպես տեղեկացնում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ռուսաստանի հերթական հումանիտար ավտոշարասյունը հասել է Դոնեցկ: Այդ մասին հայտնել են Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների ծառայությունից, նշելով, որ ավելի քան 80 բեռնատարներ Դոնեցկ են հասցրել պարենամթերք ու առաջին անհրաժեշտության ապրանքներ:

 

Բեռնատարները, առանց արգելքի ժամանելուց հետո, սկսել են բեռնաթափման աշխատանքները:

Հիշեցնենք, որ նախօրեին Դոնբաս էր հասել եւս մեկ հումանիտար ավտոշարասյուն:

Վերջին երկու օրերի ընթացքում Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետություններին տրամադրվել է 1800 տոննա հումանիտար օգնություն:

 

 

 

 

 

Նույն շարքից