Ինչպես տեղեկացնում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ռուսաստանի Յարոսլավի շրջանի իրավապահները հայտնաբերել են սուպերմարկետի վաճառողի վրա հարձակված հանցագործին:
Այդ մասին հայտնել են Յարոսլավի շրջանային ոստիկանության իրավապահները, նշելով, որ 14-ամյա աշակերտուհին վաճառողին նախ խնդրել է ցույց տալ պաղպաղակը, ապա ատրճանակին նմանվող իրի սպառնալիքով, նրանից խլել այն ու դիմել փախուստի: Փախուստից առաջ անչափահաս դպրոցականը հարվածել է վաճառողի գլխին:
Իրավապահները չարագործին հայտնաբերել են մոտակա դպրոցներց մեկում:
Անչափահաս հանցագործի խոսքերով, վերջինս նման քայլի է դիմել, քանի որ կորցրել էր ծնողների նվիրած բջջային հեռախոսը ու պաղպաղակ գնելիս անչափ բարկացած էր եղել:
Անչափահասի նկատմամբ հարուցվել է քրեական գործ, կատարվում է հետաքննություն: