Հասարակություն 

Սամվել Ալեքսանյանը հարցաքննվել է. «ՀԺ»

analitik.am

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հարցաքննվել է իր նախկին աշխատակցին՝ Ձկնկուլ մականունով հայտնի Արմեն Իսրայելյանին առևանգելու, շորթում կատարելու դեպքի առթիվ ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում:

Մեր տեղեկությունը երեկ հաստատեցին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից, սակայն հարցաքննության հետ կապված այլ մանրամասներ չհայտնեցին: Մեր հարցին, թե ինչ փուլում է այժմ գտնվում նախաքննությունը, ՀՔԾ մամուլի խոսնակ Միքայել Ահարոնյանը պատասխանեց. «ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է քրեական գործի նախաքննությունը: Քննության այս փուլում գործին վերաբերող  մանրամասները հրապարակման ենթակա չեն: Քրեական գործով իրականացվում են մի շարք քննչական և դատավարական գործողություններ»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից