Գլխավոր Քաղաքականություն 

Նախարարություններում ուղղակի օր են մաշեցնում. «Ժողովուրդ»

analitik.am

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի պետական գերատեսչությունների և հատկապես նախարարությունների գործունեության մասին հանրության տեղեկացված լինելու միակ ճանապարհն այդ մարմինների լրատվական բաժինների մատուցած հաղորդագրություններն են:

Ըստ այդմ, հանրությունը տեղեկանում է, թե այս կամ այն նախարարն իր աշխատանքային օրն ինչպես է անցկացրել, կամ տվյալ գերատեսչության առօրյայում ինչ նշանակալի իրադարձություն է տեղի ունեցել: Համաձայնեք, որ եթե նախարարության կայքի լրահոսում մեկ կամ երկու շաբաթ ոչ մի թարմ նորություն չի լինում, ապա կարելի է վստահաբար ասել, որ այդ գերատեսչությունում պարզապես «օր են գլորում»:

Հատկապես սեպտեմբերի 8-ից հետո, երբ կառավարության բոլոր անդամները դարձան պաշտոնակատարներ, «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե որ նախարարն ինչ աշխատանք է կատարել: Պարզվեց, որ նախարարությունների մի զգալի մասի մոտ կյանքը «կանգնել» է. նրանք ուղղակի օր են մաշեցնում: Ու կարելի է ասել՝ պետական ողջ համակարգը պարալիզացված վիճակում է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից