Գլխավոր Հասարակություն 

Ինչու է կալանավորվել բժշկական համալսարանի անվտանգության ծառայության պետը. «Իրավունք»

analitik.am

«Իրավունք» թերթը գրում է. «Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի անվտանգության ծառայության պետ Վանիկ Գինոսյանը կալանքի տակ Է։ Թե ինչ կապ ունի անվտանգության պատասխանատուի կալանավորումը բուհի հետ, փորձեցինք հետաքրքրվել համալսարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Այնտեղից, սակայն խուսափեցին հստակ պատասխան տալուց, նկատելով միայն. «Ձեր հարցին պատասխանել ներկա պահին չենք կարող։ Այժմ նախաքննություն է ընթանում։ Ուստիեւ մանրամասներ, թե ինչ կապ ունի կալանավորումը բուհի հետ, հայտնել չենք կարող»։

Նշենք նաեւ, որ ըստ համալսարանում տարածված լուրերի՝ Վ. Գինոսյանը կալանավորվել է համալսարանում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում։ Իսկ որոշ աղբյուրներ ակնարկեցին, որ խոսքը կարող է ընդունելության քննությունների ժամանակ բուհական վերին հովանու ներքո գործ «դզելու» մասին լինել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից