Գլխավոր Քաղաքականություն 

Աբսուրդ է, բայց իրենց ընդդիմադիր անվանողները ԿԸՀ-ի պաշտոնում առաջադրել են Մուկուչյանին. «ՉԻ»

analitik.am

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Իշխանություններին ընտրակեղծարարության մեջ մեղադրելով, ընդդիմությունը կեղծարարների թվում սովորաբար նշում է նաեւ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի անունը: Բայց երեկ ԱԺ-ում ընդդիմադիրի համարում ունեցող խմբակցությունները ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրել են նույն Տիգրան Մուկուչյանին, որին բազմիցս մեղադրել են թվանկարչության մեջ:

Եվ այսպես, նոր Սահմանադրության համաձայն, ԿԸՀ նախագահի ու անդամների թեկնածություններն առաջադրելու է ԱԺ պետաիրավական հանձնաժողովը՝ անդամների 3/5-ի ներկայացմամբ:

Մուկուչյանի թեկնածությունն առաջադրողները եղել են այդ հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, ՀՀԿ-ական Վահրամ Մկրտչյանը, Լեւոն Մարտիրոսյանը, ՕԵԿ-ից՝ Հովհաննես Մարգարյանը, ՀՅԴ-ից Աղվան Վարդանյանը, ԲՀԿ-ից Լեւոն Խաչատրյանը:
Ընդ որում, Մուկուչյանն այդ պաշտոնի համար միակ թեկնածուն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից