Հասարակություն 

Սոթք-Քարվաճառ և Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհները դժվարանցանելի են

 

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:


Դժվարանցանելի են Սոթք - Քարվաճառ և Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:


Վայոց ձորի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում ձյուն է տեղում:


Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:


Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

 

Նույն շարքից