Հասարակություն 

Սպասվում է անձրև և ամպրոպ. Եղանակը Հայաստանում

analitik.am

Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի 16-17-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, 16-17-ն առանձին վայրերում ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 16-17-ը կնվազի 3-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա:

Երևանում՝

Սեպտեմբերի 16-17-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ: 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանի սեպտեմբերի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝    32.80C (1979 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝       6.00C (1997 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝   20.70C

Նույն շարքից