Հասարակություն 

Ավելի քան 20 քաղաքներում ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Աշոցքում, Աշտարակում, Ապարանում, Սպիտակում, Վանաձորում, Աբովյանում, Հրազդանում, Սեւանում, Դիլիջանում, Գավառում, Մարտունիում, Ճամբարակում, Մասիսում, Արտաշատում, Եղեգնաձորում, Վայքում, Սիսիանում, Գորիսում, Մեղրիում, Լաչինում եւ Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն:


Արտաշավանի, Արթիկի, Աշոցքի, Արագածի տարածաշրջաններում բուք է: Դժվարանցանելի է Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածը:


Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է :


Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարները ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման եւ մաքրման աշխատանքներ:

Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:


Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Նույն շարքից