Քաղաքականություն 

Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները պաշտոնապես ուժի մեջ են մտել

analitik.am

Եվրամիության պաշտոնական ամսագրում հրապարակվել է սեպտեմբերի 15-ին ԵՄ Խորհրդի կողմից ընդունված որոշումը, որը վերաբերում է  Ռուսաստանի և Ուկրաինայի 146 քաղաքացու և այդ երկրների տարածքում գրանցված 37 կազամկերպության նկատմամբ պատժամիջոցների ժամկետը երկրացնելուն:

Այդ քաղաքացիներին և կազմակերպություններին ԵՄ-ն մեղադրում է Ուկրաինայի տարածքային ամբողջականության նկատմամբ  ոտնձգություն կատարելու մեջ:

Այսպիսով հակառուսական պատժամիջոցները պաշտոնապես ուժի մեջ մտան և կտևեն առնվազն մինչև 2017 թվականի մարտի 15-ը:

Նույն շարքից