Հասարակություն 

Արցախի նախագահը մասնակցել է միջազգային երիտասարդական գիտաժողովի բացման արարողությանը

analitik.am

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 16-ին ներկա է գտնվել <<ԼՂՀ (Արցախի) 25-ամյա պետականության ձեռքբերումներն ու արդի մարտահրավերները>> միջազգային երիտասարդական գիտաժողովի բացման արարողությանը:
Իր ողջույնի խոսքում Նախագահն այս նախաձեռնությունը համարել է լավ հնարավորություն Արցախյան հիմնախնդիրն ավելի խորն ուսումնասիրելու եւ այն աշխարհին ներկայացնելու համար: <<Գիտական քննարկումները՝ կապված մեր անկախ պետության կազմավորման պատմության եւ իրավական հիմքերի անթերիության, նրա անվտանգության, ներքին եւ արտաքին քաղաքականության, ինչպես նաեւ այն բարդ ու դժվարին հարցերի հետ, որոնք մեր ժողովուրդը ստիպված է եղել լուծել այս բոլոր տարիների ընթացքում, հանդիսանում են այն կարեւոր փորձը եւ նյութերը, որոնք պետք է լինեն ինչպես մեր հանրապետության ստեղծման պատճառների, այնպես էլ նրա կենսագործունեության գիտական ընկալման հիմքում>>,- ընդգծել է երկրի ղեկավարը:

Նույն շարքից