Հասարակություն 

Բաքվում անհանգստացած են Ուկրաինայում ադրբեջանցիների վրա հարձակումների պատճառով

analitik.am

Ադրբեջանի գլխավոր դատախազ Զաքիր Գարալովը դիմել է Ուկրաինայի իր գործընկեր Յուրի Լուցենկոյին՝ անհանգստություն հայտնելով Ուկրաինայում ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների վրա հարձակումների մասով:

Իրենց հերթին, Ուկրաինայի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները սեպտեմբերի 14-ին այդ երկրի ՆԳՆ-ի մոտ բողոքի ակցիա են անցկացրել՝ կապված վերջին երկու տարվա ընթացքում ադրբեջանցիներին առևանգելու և սպանելու դեպքերի hետ:

Ավելի վաղ Ուկրաինայում ադրբեջանական միավորված կոնգրեսը հայտարարել էր, որ այդ երկրում առևանգվել է ևս 5 ադրբեջանցի գործարար, որոնցից միայն երկուսին են ազատ արձակել այն ել գումարի դիմաց:

Նույն շարքից