Հասարակություն 

Ֆրանսիայում պայթյունից տուժածների թիվը հասել է 17-ի

analitik.am

Ֆրանսիական Դիժոնում կենցաղային գազի պայթյունի արդյունքում վիրավորների թիվը հասել է 17-ի, այս մասին հայտնում է  BFM հեռուստաընկերությունը:

Նշվում է, որ փլատակների տակից 17 մարդ է դուրս բերվել, որոնցից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է, իսկ 12-ի՝ ծանր:

Քաղաքի դատախազի խոսքերով, կատարվածի պատճառը կամ ինքնասպանության փորձն է կամ գազի արտահոսքը:

Ահաբեկչության մասին խոսք չկա:

Նույն շարքից