Հասարակություն 

Խորհրդարան էին այցելել Անտվերպենի համալսարանի ուսանողներ

analitik.am

Սեպտեմբերի 16-ին ՀՀ Ազգային ժողով էին այցելել Բելգիայի Անտվերպենի համալսարանի մի խումբ ուսանողներ՝ պրոֆեսոր Լիլիան վան Հոֆի գլխավորությամբ: Նշենք, որ այցը կայացել է Երեւանի պետական համալսարանի եւ Անտվերպենի համալսարանի ուսանողների փոխանակման ծրագրով: Հյուրերը շրջել են խորհրդարանում, ծանոթացել ճարտարապետական հոյակերտ կառույցին:

ԱԺ տեղեկատվական վարչության պետ Մարուսյա Ասատրյանը, ողջունելով ճանաչողական այցով խորհրդարանում գտնվող արտասահմանցի հյուրերին, ԱԺ նիստերի դահլիճում ներկայացրել է խորհրդարանի կառուցվածքը եւ կազմը, խորհրդարանի օրենսդրական եւ ներկայացուցչական գործունեությունը, պատգամավորների ընտրության կարգը, ԱԺ մշտական հանձնաժողովների գործունեությունն ու օրենսդրական նախաձեռնությունների քննարկման ընթացակարգը: Տիկին Ասատրյանն անդրադարձել է նաեւ մեր երկրում իրականացվող բարեփոխումներին, այդ համատեքստում խոսել սահմանադրական բարեփոխումներից, ընտրական գործընթացներից, կիսանախագահական կառավարման համակարգից խորհրդարանական կառավարման համակարգ անցնելու գործընթացից:

Հյուրերը բազմաթիվ հարցեր են ուղղել բանախոսին, որոնց նա պատրաստակամորեն պատասխանել է:

Նույն շարքից