Ըստ ՀՀ որոշման` 2015 թվականին Հայաստանը 50,4 հազար դասագիրք կհատկացնի սփյուռքի կրթական հաստատություններին: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշել է, որ սփյուռքում գործող կրթական հաստատություններին կփոխանցվի նաև 3 հազար էլեկտրոնային նյութեր: Բացի այդ, այս տարի նախատեսվում է ստեղծել 6 նոր ուսումնական ձեռնարկ: Ծրագրի իրականացման համար նախատեսվում է հատկացնել 100 մլն դրամ:
Հայաստանը պարբերաբար դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ է հատկացնում սփյուռքի, այդ թվում Վրաստանի հայկական դպրոցներին: