Rosbalt.ru-ն գրում է , որ Ինտերպոլի մոսկովյան բյուրոն միջազգային հետախուզման մեջ է հայտարարել հայազգի բնապահպան Սուրեն Ղազարյանին: Ինչպես հայտնել է բնապահպանի փաստաբան Ալեքսանդր Պոպկովը, հետախուզման հայցի մեջ նշված են Ղազարյանի մասին տվյալները, ներառյալ նրա մատնահետքերը, ինչպես նաև նրա մոտ բարեկամների մասին տեղեկատվությունները: Մինչդեռ, Ղազարյանը քաղաքական փախստականի կարգավիճակ ունի,-փոխանցում է:
«Այդ գործողություններով, հավանաբար, Ռուսաստանը ցույց է տալիս, որ ներկայիս իշխանությունների հակառակորդներին կարող են հայտնաբերել աշխարհի յուրաքանչյուր վայրում և փախչելն անհնար է»,-հայտարարել է Պոպկովը:
Մինչդեռ իրավաբանը նշում է, որ Ինտերպոլի կանոնադրությունը «արգելում է հետապնդել քաղաքական փախստականներին»: «Մոսկովյան բյուրոն, ես կարծում եմ, որ իրավունք չուներ հարցում ուղարկել Ղազարյանի վերաբերյալ»,-ընդգծել է նա: