Հասարակություն 

Առաջարկում ենք չեղյալ համարել Հայաստանի Բույսերի Կարմիր գիրքը

Քանի որ ՀՀ կառավարությունը հատուկ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումն օրինականացնելու նպատակով ընդունել է մի «հիասքանչ» որոշում, որով թույլ է տրվում Կարմիր գրքում գրանցված բուսատեսակներն իրենց ապրելավայրերից տեղափոխել այլ նմանատիպ տարածքներ և այնտեղ վերարտադրել (կարդացեք հոդվածը), առաջարկում ենք չեղյալ համարել Հայաստանի Բույսերի Կարմիր գիրքը՝ հիմնավորելով դա նրանով, որ եթե կարելի է ցանկացած բույս աճեցնել որտեղ հնարավոր է՝ էլ ինչ իմաստ կա ունենալ Բույսերի Կարմիր գիրք կամ պահպանել բույսերի անհետացող տեսակները։

 

Նույնը կարելի է անել նաև Կենդանիների Կարմիր գրքի հետ, քանի որ նույն տրամաբանությամբ հնարավոր է նաև կենդանիներին տեղափոխել այլ վայրեր, ստիպել նրանց ապրել ու բազմանալ։ Կամ էլ ծայրահեղ դեպքում կարելի է նվիրել մեր բարձրաստիճան պաշտոնյաներին, գեներալներին և օլիգարխներին, որպեսզի նրանք պահեն այդ կենդանիներին իրենց դղյակներում։


Հ․Գ․ Ամեն դեպքում կուզենայինք լսել նաև այս ոլորտի մասնագետների անաչառ կարծիքը։

 

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ)


Կայք՝                              http://www.armecofront.net/

Ֆեյսբուքյան էջ`           https://www.facebook.com/armecofront

Յութուբյան ալիք`        http://www.youtube.com/user/armecofront

Էլ. փոստ`                      [email protected]

Նույն շարքից